211652_close_icon
views-count1849 դիտում article-date 20:49 11-11-2024

Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցությունների կառուցվածքը և օրակարգի առավել կարևոր ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհրդի նախագահը ևս անդրադարձել է այս հանդիպմանը X-ում արված գրառմամբ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած շաբաթ Բուդապեշտում կայացած քննարկումներից հետո այսօր [Բաքվում] քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը»,- գրել է Միշելը։

Նմանատիպ նյութեր