211652_close_icon
views-count925 դիտում article-date 09:23 10-11-2024

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնությանը. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո։

Շոլցն էլ իր հերթին նշել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

Նմանատիպ նյութեր