Չարամիտ դավադրություն է․ Իրանը հերքել է ԱՄՆ մեղադրանքները Թրամփի մահափորձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկացի նախկին եւ ներկա պաշտոնյաների սպանության դավադրություններին Թեհրանի մասնակցության մեղադրանքները, տեղեկացրել է Tasnim-ը։
ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք միանգամայն անհիմն անվանելով։
Նրա խոսքով՝ նման մեղադրանքներ առաջադրվել են նաեւ նախկինում, բայց Իրանը վճռականորեն հերքել է դրանք եւ ապացուցել, որ դրանք սուտ են։
Բաղային հայտնել է, որ այդ հայտարարությունների կրկնությունն այս փուլում «չարամիտ դավադրություն է՝ կազմակերպված սիոնիստների եւ հակաիրանական շրջանակների կողմից, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա բարդացման նպատակով»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Իրանի քաղաքացուն՝ ընտրությունից առաջ Դոնալդ Թրամփին սպանելու ենթադրյալ փորձի կապակցությամբ: