211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:24 05-11-2024

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։

«Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արդեն իսկ նախանշված են նրա և հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները», - ասել է Խավաշին:

Նմանատիպ նյութեր