211652_close_icon
views-count1045 դիտում article-date 16:18 30-06-2023

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Օրբանը խոստացել է չձգձգել թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հունգար գործընկերոջից՝ Վիկտոր Օրբանից խոստումներ է ստացել, որ Բուդապեշտը չի հետաձգի թագավորության անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին շվեդ քաղաքական գործիչն ասել է ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, երեկ ես խոսել եմ Վիկտոր Օրբանի հետ։ Նա շատ հստակ հաստատեց, որ այն, ինչ ասել է ինձ անցած շաբաթ, կմնա ուժի մեջ։ Հունգարիան ոչ մի կերպ չի ուշացնի Շվեդիայի [հայտի] վավերացումը [Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու համար],- Քրիստերսոնի խոսքերը մեջբերել է ТТ գործակալությունը։- Իհարկե, ես հավատում եմ նրա խոսքին այս հարցում»։

Ավելի վաղ հունգարական ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերով զբաղվող կոմիտեն որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու հարցը։ Հունգարիայի խորհրդարանը, չնայած արտասահմանի ճնշմանը, արդեն քանիցս հետաձգել է դաշինքին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացումը։

Ֆինլանդիան եւ Շվեդիան իրենց հայտերը ներկայացրել են 2022թ. մայիսի 18-ին՝ նշելով, որ այդ քայլին իրենց դրդել են Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա։ 

Նմանատիպ նյութեր