Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ
                        Հունիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ, ինչպես նաև կզրուցի Սերջիո Մատտարելոյի հետ: 
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Պուտինի և Ռենցիի համար սա 2015-ի ընթացքում երկրորդ հանդիպումն է: Մինչ այդ Իտալիայի կառավարության ղեկավարը մարտի 5-ին այցելել էր Մոսկվա: 
Իսկ նախագահ Մատտարելոյի հետ բանակցությունները կկայանան առաջին անգամ: 
Իտալիայի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, Ռուսաստանի նախագահի օրակարգում Միլանում ընթացող համաշխարհային «EXPO -2015» ցուցահանդես այցելելն է: Պլանավորված է Պուտինի ելույթը ցուցահանդեսի շրջանակներում կայանալիք ռուսաստանյան օրվա բացման արարողությանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

