211652_close_icon
views-count895 դիտում article-date 14:25 03-11-2024

Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Կիևում շենքեր են վնասվել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին անօդաչու սարքերով հարձակվել են միմյանց վրա, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են շենքեր ու էլեկտրահաղորդման գծեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան մոտ 20 անօդաչու թռչող սարք է արձակել երկրի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ, սակայն դրանք բոլորն էլ որսացել են:

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ տեղում ավերածություններ չկան:

Նմանատիպ նյութեր