211652_close_icon

Պայթյուններ՝ Ուկրաինայի Լվով քաղաքում. ոստիկան է զոհվել

views-count988 դիտում article-date 10:17 22-02-2026
Ուկրաինայի Լվով քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել։ Գիշերը՝ ժամը 00:30-ին, 102 արտակարգ իրավիճակների ծառայությանը ահազանգ է ստացվել Լվովի Դանիլիշին փողոցի 20 հասցեում գտնվող խանութում տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ:

Լվովի մարզային դատախազությունից հայտնում են, որ պարեկային ոստիկանության ստորաբաժանման ժամանելուն պես լսվել է պայթյունի ձայն: Եվս մեկ պայթյուն է տեղի ունեֆցել երկրորդ ստորաբաժանման ժամանելուն պես։

Նախնական տվյալներով, զոհվել է 23-ամյա ոստիկան։ Վնասվել են ոստիկանական և քաղաքացիական մեքենաներ։

Նախնական հետաքննությունների միասնական գրանցամատյանը (USPR) գրանցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ծանր հետևանքներ առաջացրած ահաբեկչական գործողության հատկանիշներով։

Դեպքի հանգամանքները քննվում են։

 

Նմանատիպ նյութեր