973 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
Մենք մեր անկախության առաջին իսկ օրերից մի տերմին կա, որ առնվազն քաղաքական մակարդակում շատ օգտագործվել է եւ դա «պետական մտածողությունն» է։ Դրա մասին աընդհատ խոսում, գրում ենք, բայց, օրինակ, պետական մտածողությունն այն է, որ քաղաքացին գիտի, թե պետությունը ոնց աշխատում որպես մեխանիզմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը դա հասկանալի չէ. «Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհը ոնց է կառուցվում։ Քաղաքացիների մի զգալի մասը չգիտի, թե ինչ է պետական բյուջեն, ինչպես է այն ձևավորվում ու դա քաղաքացու մեղքն ու պարտականությունը չէ: Մենք ուզում ենք, որ քաղաքացիները սիրեն մեր պետությունը, բայց սիրելու համար պետք է ճանաչեն այդ պետությունը:
Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն փաստը, որ հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին դրված է, շատ հաճախ այն բացում եմ, թերթում եմ: Մեկն օրն է ճիշտ ասել, ամիսը՝ սխալ, մյուսը՝ հակառակը, և այլն: Մենք մեր իրազեկման աշխատանքների մեջ այս խնդիրը պետք է դնենք, որ քաղաքացիներն իրենց պետությունը ճանաչեն, թե այն ինչ է իրենից ներկայացնում, ոնց է աշխատում՝ իր բոլոր առավելություններով և թերություններով։
Ընդ որոմ, որևէ սրբագրում պետք չէ, որովհետև այսօր ոչ մի պետություն կատարյալ չէ։ Կան պետություններ, որոնք ահագին մոտիկ են, բայց էլի շատ հեռու են կատարելիությունից»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց երբ ասում են դպրոց են կառուցում, ապա պետք է ասել, թե այն ինչ պրոցես է, քանի որ այն բազմաթիվ բաղադրիչներ ունի, մարզը իր տեսակետն ունի, դպրոցն՝ իր տեսակետը, համայնքն՝ իրենց, ծնողն՝ իր, տնտեսվարողն՝ իր։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքական կամք կա, բայց միայն դրանով հնարավոր չէ դպրոց կառուցել, այն բազմաթիվ բաղադրիչներից է բաղկացաց և երբ դրանք դնում ես միմյանց հետ էլի չի ստացվում։
«Ոնց որ կա չէ, կյանքը բաղկացած է X թվով կոմպոնենտներից և երբ այդ կյանքի կոմպոնենտները լցնում են կաթսայի մեջ և շերեփով խառնում, բայց կյանք չի ստեղծվում, որովհետև պարզվում է, որ բոլոր կոմպոնենտները կան, բայց դրանք իրականում չեն ստեղծում այն, որը ենթադրվում էր, թե կարող են ստեղծել»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
14614 դիտում
13:36 06-12-2018
Հարցման արդյունքներով ընտրողների 69,4 տոկոսը ձայնը տալու է «Իմ քայլին». GALLUP
39076 դիտում
23:57 27-02-2022
ՀՀ բնակչության զգալի մեծամասնությունը չգիտի, թե ինչ է նշանակում SWIFT. Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
778 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
658 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
862 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am