14617 դիտում
13:36 06-12-2018
Հարցման արդյունքներով ընտրողների 69,4 տոկոսը ձայնը տալու է «Իմ քայլին». GALLUP
Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 75,7 տոկոսը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6%-ը հայտնել է, որ ավելի շուտ մասնակցելու է, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5,7 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները:
«Ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանն իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 1.4%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` 1.3 տոկոսը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը 1.2%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքին` 0.8%-ը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 0.4%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը՝ հարցվածների 0.3%-ը, «Ազգային Առաջընթաց» կուսակցությանը 0.1%, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության անունը հարցվածներից որևէ մեկը չի տվել:
Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
22:11 10-03-2023
Ըստ GALLUP- հարցման՝ քաղաքացիների 70 տոկոսը չի վստահում զինվորական կացարանի հրդեհի Փաշինյանի վարկածին
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք