211652_close_icon
views-count1144 դիտում article-date 12:26 31-10-2024

«Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը

Ինչպես երեկ նշեցինք, «Գոյ» թատրոնի դերասանները շուրջ երեք օր է նստացույց են իրականացնում թատրոնի ներսում։ Անձնակազմի մյուս մասը, պետական մարմիններ այցելելով, փորձում էին ընթացք տալ գործերին։
«Գոյի» դերասանները երեկ արդեն ինքնակամ լքել են թատրոնը։ Նրանք այսօր ժողով կիրականացնեն, հասկանալու համար, թե որն է լինելու հաջորդ քայլը։

«Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը», -հայտարարել էր «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։

Նմանատիպ նյութեր