211652_close_icon
views-count11491 դիտում article-date 23:47 30-10-2024

Քեզ բացակա չենք դնի. Նոր Գեղիի մշակույթի տանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկո Խաչատրյանի գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղիի մշակությի դահլիճում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկո Խաչատրյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, արցախցիներ, հյուրեր Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը հերոսը կդառնար 24 տարեկան:

Միջոցառմանը նաև տեղի ունեցավ նրան նվիրված գրքի շնորհանդեսը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, ապա տեղի ունեցավ հուշ-երեկույթ, որի ժամանակ ներկաները ծանոթացան հերոսի կյանքին ու գործունեությանը։

Հուզիչ էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վարդան Ամալյանի հոր՝ Դավիթ Ամալյանի խոսքը, ինչպես նաև հերոսի մոր խոսքը, ով նաև իր երախտիքն ու շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին։

Հայկո Լավրենտի Խաչատրյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի գյուղ Ավետարանոցում։ Երկու տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաք։ Այստեղ հաճախել է մանկապարտեզ, այնուհետև դպրոց։ Առաջին դասարանն ավարտելուց հետո նորից ընտանիքով տեղափոխվում եմ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ։ Այստեղ ուսումը շարունակել է Ա. Սախարովի անվան 8-րդ դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի «Արհեստագործական» ուսումնարան։

2020թ. հունվարի 27-ին անցել է պարտադիր զինծառայության՝ Ստեփանակերտի 8-րդ պաշտպանականում (ՑՈՐ)։ 8 ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Մարտնչել է Հադրութում, Կարախամբելի կոչվող տարածքում, Արա լիռում, Քարին տակում, Շուշիում։ Շուշիի համար մղվող պայքարում՝ 2020թ. նոյեմբերի 7-ին, ընկել է քաջի մահով։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր