925 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
Սույն թվականի հոկտեմեբրի 28-ին տեղի է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովի և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, Քուվեյթում և Հունաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Ֆադեյ Չարչօղլյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև գիտական գծով պրոռեկտոր Ա .Բայկովը, ռեկտորի խորհրդական Ա. Ռեշետնյակը, ինչպես նաև՝ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մ. Սուչկովը։
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրել է համալսարանի գիտահետազոտական և կրթական գործունեության առանցքային ոլորտները, այդ թվում՝ նորարարական բնագավառները, մասնավորապես՝ ճանաչողական հետազոտությունների և գործնական արևելագիտության ծրագրի մանրամասները, քննարկվել է մի շարք համատեղ գիտաժողովներ անցկացնելու առաջարկը։
Արա Այվազյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ռեկտոր Տորկունովին և ողջ անձնակազմին համալսարանի 80-ամյակի կապակցությամբ ու մաղթել ՄԳԻՄՕ-ին հետագա շարունակական զարգացում։ Այվազյանն իր խոսքում նշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական կապերի զարգացման կարևորությունը ու առաջարկել 2024-2025 թվականների ընթացքում համատեղ իրականացնել մի շարք նախագծեր։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։
Հանդիպման ավարտին MGIMO-ի և Դիվանագետների համահայկական խորհրդի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Նմանատիպ նյութեր
1087 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
1291 դիտում
17:14 04-05-2024
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին
1357 դիտում
11:00 27-05-2024
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Այս բաժնից
1783 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
559 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան