1069 դիտում
11:19 29-10-2024
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով, իսկ նոյեմբերի 9-ին արդեն առաջին ատեստավորման գործընթացն է: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ունենք գրանցված ավելի քան 6,000 ուսուցիչ, արդեն ունենք 2021-2023 թթ-ի ատեստավորման արդյունքում շուրջ 4,000 ուսուցիչ, ովքեր բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում:
Սրա միջոցով մենք կարողացանք հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել ու շարունակել իրենց աշխատանքը:
Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իրենց աշխատանքն են շարունակում, այլև բարձր վարձատրություն է ստանում: Այս պահին 260-ից ավելի ուսուցիչ ստանում է 400,000 դրամ ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են մինչև 300,000-400,000 դրամ աշխատավարձ:
Սա դեռ միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով, եթե սրան գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա կարող ենք ասել, որ ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300,000 և ավելի վարձատրություն»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր
1414 դիտում
15:39 10-01-2024
ՀՀ-ում կան շուրջ 9000 թոշակառու, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում
51498 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1921 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1429 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
802 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին