ԵԱՀԿ ԽՎ հայ պատվիրակները դիտարկել են Ուզբեկստանի ընտրությունները
Հոկտեմբերի 24-29-ը գլխավորել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը Ուզբեկստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Պատվիրակությունը բաղկացած էր 60 անդամից, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ մասնակից 25 երկրների խորհրդարաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Ուզբեկստանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևի, Արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ընտրություններին մասնակից կուսակցությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ դիտարկել է ընտրությունները Ուզբեկստանի 4 քաղաքներում։ Ընտրությունների վերաբերյալ նախնական արձանագրումների մասին հայտարարությունը՝ մեկնաբանության մեջ։