1249 դիտում
23:14 28-10-2024
Երևանում պարեկները շաբաթվա ընթացքում հայտնաբերել են երթևեկության կանոնների 4913 խախտում, մարզերում՝ 14314
Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 328 և 1620 այլ իրավախախտումներ։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 184-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 62-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 103 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14314 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 321 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 278, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1069 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 101, չամրակապված վարելու՝ 2878, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 374, վարելիս հեռախոսից օգտվելու՝552, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1926 և 3848 այլ իրավախախտումներ։ 509 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1606-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 649-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
802 դիտում
11:15 18-06-2024
Երևանում ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են երթևեկության 3146, մարզերում՝ 12973 խախտում
1183 դիտում
18:26 05-08-2024
Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են 4375 խախտում, մարզերում՝ 14046
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին