211652_close_icon
views-count1189 դիտում article-date 18:26 05-08-2024

Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են 4375 խախտում, մարզերում՝ 14046

Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 246 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 31, չամրակապված վարելու՝ 504, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 349, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 208, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 478 և 1666 այլ իրավախախտումներ։ 112 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 262-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 58 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14046 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 262, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 819 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 86, չամրակապված վարելու՝ 3351, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 297, վարելիս հեռախոսից օգտվելու՝443, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 51, արագության գերազանցման՝ 1709 և 3740 այլ իրավախախտումներ։ 481 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1825-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 421-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 21-ը՝ բեռնատարներ, 268-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 35 անձ։

Նմանատիպ նյութեր