211652_close_icon

Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին. ՀՀ ֆինանսների նախարար

views-count1453 դիտում article-date 12:26 28-10-2024
Հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ դրամ։ 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որոնք 20 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամբողջ ուժը կենտրոնացած է պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր