211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:08 26-10-2024

Մառնեուլի ընտրատեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել

Վրաստանի Մառնեուլի շրջանի 69-րդ ընտրատեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվել, տեղեկացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին, հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ մանրամասներն այն մասին, թե որ սուբյեկտի ներկայացուցիչն է եղել քվեատուփում լցոնումներ կատարողը,  հայտնի կդառնան ավելի ուշ։

«Մառնեուլի շրջանային ընտրական հանձնաժողովը մեկնել է տեղում ուսումնասիրելու այդ փաստը։ Ընտրական գործընթացը դադարեցվել է 69-րդ ընտրատեղամասում։ Շրջանային ընտրական հանձնաժողովն անմիջապես նիստ է գումարել, եւ այդ տեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել։ Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա մենք տեղեկություն ունենք սոցցանցերից, եւ տեսանյութում տեսել ենք, որ նշյալ մարդը եղել է ընտրատեղամասում՝ ներկայացուցչի վկայականով։ Ավելի մանրամասն տեղեկություն այն մասին, թե որ սուբյեկտի ներկայացուցիչն է նա եղել, ես կներկայացնեմ ավելի ուշ»,- ասել է Իոսելիանին։

Վրաստանի ՆԳՆ-ն Մառնելուլի 69-րդ ընտրատեղամասում գրանցված փաստով հետաքննություն է սկսել ընտրությունների կեղծման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր