Պակիստանում գրոհայինների զինված հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ
Պակիստանում գրոհայինները հարձակում են գործել Քարաչի քաղաքի օդանավակայանի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Հունիսի 8֊ի երեկոյան մի խումբ զինված գրոհայիններ հարձակվել են օդանավակայանի վրա՝ պահանջելով դադարեցնել բոլոր չվերթները։
Նշվում է, որ զոհերի և հնարավոր տուժածների մասին տվյալները վերջնական չեն։