Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։
Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։ Դեպքի մասին մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։
Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։ Դեպքի մասին մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։