1264 դիտում
11:28 22-10-2024
Կողմ եք քվեարկել Ղարաբաղի տարածքներն Ադրբեջանի մաս կազմելուն, բայց ասում եք՝ կոնտեքստն այլ էր, ֆանտաստիկ է. Ալեքսանյանն՝ ընդդիմությանը
Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել: Այս մասին ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ, դիմելով ընդդիմությանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Փորձում եք ապացուցել, որ երբ կողմ եք քվեարկել վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ Ղարաբաղի օրենքներով և Սահմանադրությամբ սահմանված իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի մաս, դուք դա նկատի չեք ունեցել: Քվեարկել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա նկատի չեք ունեցել, կոնտեքստն ուրիշ է եղել: Ֆանտաստիկ է, կոնտեքստն ուրիշ է եղել: ԼՂ-ի լուծարումը, որ ստորագրել են նաև դաշնակցական ներկայությամբ ու հովանավորչությամբ, դա էլ նկատի չեք ունեցել»,- ասաց նա:
Խոսելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմության տեսակետի մասին, Ալեքսանյանն ասաց. «Ասում եք սա հանցավոր, դավաճանական սահմանազատման գործընթաց է, մենք ձեր շրջաբերականից շատ լավ հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը:
Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ լավ կլինի հնարավոր միության դեպքում Հայաստանը միանա Արցախի հետ, նկատի ունենալով, որ Հայաստանը մտնի կամ Ռուսաստանի, կամ Միութենական կազմի մեջ: Հիմա գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստից եք խոսում, դադարեցրեք սա, խղճացեք մեզ էլ քաղաքացիներին էլ ու առաջին հերթին ձեզ էլ»:

Նմանատիպ նյութեր
9749 դիտում
12:37 25-09-2018
Մեսին առաջին անգամ քվեարկել է Ռոնալդուի օգտին. Մխիթարյանը քվեարկել է նույնկերպ
Այս բաժնից
835 դիտում
19:16 09-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
607 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները