211652_close_icon

Սյունիքում «ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա» ոչ թե սահմանից այն կողմ, այլ ա՛յս կողմ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում. «ՉԻ»

views-count2695 դիտում article-date 11:06 16-12-2025
«Ձևիստներն այս օրերին տուրիստական այցով գտնվել են Սյունիքում և պարզել, որ մեր հարևանն Ադրբեջանն է ու Կապանի հարևանությամբ անցնում է սահմանը, իսկ սահմանից այն կողմ կա ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«ՉԻ»․ Արայիկ Հարությունյանի հեգնանքը տեղին չէ, որովհետև Սյունիքում «ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա» ոչ թե սահմանից այն կողմ, այլ ա՛յս կողմ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եվ այդ փաստը, ի դեպ, բազմիցս արձանագրել է հենց իր անմիջական շեֆը։

Թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն նոր դիրքորոշում է որդեգրել, ըստ որի՝ այնտեղ, որտեղ ադրբեջանական դրոշ ու ադրբեջանցի կա, այլևս Հայաստան չի համարվում, համարվում է «սահմանից այն կողմ»։

Ի դեպ՝ Արայիկ Հարությունյանն ամեն դեպքում հազիվ թե խուսափի շեֆի զայրույթից։ Բանն այն է, որ նա ֆեյսբուքյան գրառում է արել՝ «երեկ Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ»։ Ճիշտ է, «Հայկական ժամանակը» այդ լուրի վերնագրից հանել է «բռնի» բառը, բայց միևնույն է՝ այն, որ Արայիկ Հարությունյանը չի օգտագործել «ինքնակամ տեղահանված» բառակապակցությունը, սեփական թիմում հաստատ ընկալվելու է որպես սաբոտաժ։

Ամբողջական հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Նմանատիպ նյութեր