910 դիտում
16:59 21-10-2024
Քննչական կոմիտեի վետերանները ՔԿ նորանշանակ քննիչների հետ քննարկել են մասնագիտական կատարելագործման հարցեր
ՀՀ քննչական կոմիտեի վետերանները հանդիպում են ունեցել Կոմիտեի նորանշանակ քննիչների հետ:
«ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումից ի վեր սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է, որին մասնակցել է ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու տասնյակից ավելի անձ։
ՔԿ-ից հայտնում են, որ մասնակից քննիչներին ուղղված իր ողջույնի խոսքում Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը նշել է, որ հանդիպումը կայանում է կազմակերպության կողմից նախանշված՝ վետերան-քննիչների փորձառությունը ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին փոխանցելու նպատակների շրջանակներում, և այսպիսի միջոցառումներն արդեն ավանդույթ են դառնում։
Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի վայրի զննության քննչական գործողության իրականացման մասնագիտական, տեխնիկական, պրակտիկ խնդիրները քրեական դատավարության իրավակարգավորումների լույսի ներքո։ Վետերան-քննիչները երիտասարդների հետ կիսվել են իրենց փորձառությամբ, վերջիններիս խորհուրդներ տվել քննչական գործողությունների պլանավորման և արդյունավետ կազմակերպման, քրեական վարույթներով քննչական և վարութային գործողությունների պլանավորման, ապացույցների ձեռք բերման, փորձաքննությունների նշանակման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև քաղաքացիների հետ շփումներում վերջիններիս լսված լինելու պահանջմունքի բավարարման, իր լիազորությունների շրջանակներում քրեական դատավարության մասնակիցների հետ քննիչների պատշաճ հաղորդակցման, անհրաժեշտության դեպքում քննիչի կողմից կայացվող որոշումների էությունը նրանց մատչելի կերպով բացատրելու հանգամանքը:
Ծավալվել է մտքերի անկաշկանդ փոխանակում։ Ինչպես վետերանները, այնպես էլ քննիչները նման հանդիպումները կարևորել են՝ որպես մասնագիտական նոր հարթակ՝ երիտասարդ քննիչների գործունեությանն առնչվող աշխատանքային խնդիրների վերհանման, փորձի հենքին գործնական հմտությունների զարգացման համար։ Ընդգծվել է նման ձևաչափի կիրառումը պարբերական դարձնելու օգտակարությունը։

Նմանատիպ նյութեր
703 դիտում
12:42 28-03-2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
7403 դիտում
18:30 09-09-2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
814 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1153 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին