211652_close_icon

Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին

views-count6763 դիտում article-date 15:40 20-10-2024
Վերջին շաբաթվա  ընթացքում հնդկական ավիաընկերությունները ստացել են ավելի քան 70 կեղծ սպառնալիք միջազգային չվերթներում ռումբերի տեղադրման վերաբերյալ, ինչը  զգալիորեն բարդացրել է ավիափոխադրողների աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հավելելով, որ սպառնալիքների աղբյուրը գտնելու համար ստեղծվել է հատուկ թիմ, որին միացել են Դելիի ոստիկանության կիբեռանվտանգության բաժնի և Intelligence Fusion & Strategic Operations ստորաբաժանման փորձագետները։ Իրավապահ մարմինները փնտրում են սպառնալից հաղորդագրություններ ուղարկող հանցագործին կամ հանցագործների խմբին։

«Կասկածներ կան, որ օպերատորն օգտագործել է VPN կամ darknet բրաուզեր՝ X-ում հաշիվներ ստեղծելու համար, այնուհետև հաղորդագրություններ է տեղադրել մեկից ավելի օգտահաշիվներից», - մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքը:

Հնդկաստանը խնդրել է սոցիալական մեդիա հարթակներին արգելափակել սպառնալից հաղորդագրություններ տեղադրող հաշիվները և ջնջել դրանք:

Նման հաղորդումները հանգեցրել են որոշ չվերթների հետաձգման և չեղարկման, ինչպես նաև օդում օդանավերի երթուղիների փոփոխության։ 

Նմանատիպ նյութեր