Մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հազարավոր քաղաքացիներ էժան ավիատոմսեր էին գնել Ryanair և այլ լոկոստերներից ու սպասում էին ամռան գալուն, որպեսզի մեկնեն ճանապարհորդության:
Հայտնի պատճառներով դա տեղի չունեցավ ու հիմա մարդիկ կանգնած են լրջագույն նոր խնդրի առաջ` ավիաընկերություններն ամիսներ շարունակ չեն փոխանցում մարդկանց գումարները: Կոնկրետ իմ դեպքում արդեն 4-րդ ամսին եմ մոտենում, որ ryanair-ը գումարը հետ չի վերադարձնում, իմ շրջապատում նման վիճակում գտնվողները շատ են:
Կարծում եմ, որ պետությունը պետք է միջամտի և հետ վեչադարձնի իր քաղաքացուների միլիոնները, կամ` փողերը փոխանցի պետբյուջեից, հետո ավիաընկերությունների հետ հաշվանցում կատարի:
Վիճակն իսկապես մտահոգիչ է: