1396 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News
«Փյունիկ ակումբի» սեփականատերը մարզաբազայի պատերին անչափահների նկարները փակցնելուց զատ, աղմկահարույց և վիրավորական հայատարարությունն է արել։ Նա հարցազրույցներից մեկում «Նոա» տեղափոխված անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերն անվանել է դավաճանություն՝ նշելով, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։ Այս մասին գրում է Oragir.News-ը։
Oragir.News-ը մի քանի օր է, ինչ փորձում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պատասխանատու մարմնի հետ կապ հաստատել, սակայն ակումբի կողմից նշված հեռախոսահամարները մնում են անպատասխան։ Նշված հեռախոսահամարներով կապ հաստատել չի հաջողվում։
Ֆուտբոլային ակումբի հեռախոսահամարով միայն մեկ անգամ կարողացանք կապ հաստատել օպերատորի հետ․ մեզ ասացին, որ 1 ժամից փորձենք, կամ իրենք կկապվեն, սակայն մեր զանգերը կրկին անպատասխան մնացին։
«Նոա» ֆուտբոլային ակումբի նշված հեռախոսահամարով ևս Oragir.News-ին կապ հաստատել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Երևանի «Նոան» անդրադարձել է «Փյունիկի» այն քայլին, որով ակումբն իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ մուտքն արգելված է, քանի որ պատանի ֆուտբոլիստները «Փյունիկից» տեղափոխվել են «Նոա»։ «Նոան» հայտարարել է, որ իր համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը։
Նշենք նաև, որ թեմային անդրադարձել է ՄԻՊ-ը, ընդգծելով, որ պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում վերջիններիս իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1111 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1345 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը