211652_close_icon
views-count1243 դիտում article-date 17:09 19-10-2024

«3+3» ձեւաչափի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր. Թուրքիայի ԱԳՆ

«3+3» ձեւաչափով հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում, ընդունվել է համատեղ հռչակագիր, նշվել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Նշվել է որ հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, դիտարկվել են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացման վերաբերյալ հարցեր։

«Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում տարածաշրջանային համագործակցույթան խորացման վերաբերյալ կոնկրետ նախագծերի իրականացման միջոցով։ Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր։ Համատեղ հռչակագրում ընդգծվում է  տարածաշրջանային տնտեսական համագործակցության ավանդը երկրների միջեւ վստահության ամրապնդման, ինչպես նաեւ բարգավաճման եւ կայունության ապահովման գործում։ Որոշվեց ուսումնասիրել համագործակցության հնարավորությունը տրանսպորտի, կապի, առեւտրի, էներգետիկայի, ներդրումների եւ փոխգործակցության ոլորտում։ Հռչակագրում նաեւ ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման կարեւորությունը երկխոսության միջոցով։ Հանդիպումից հետո նախարարներին ընդունել է նախագահ Էրդողանը։ Թուրքիան կշարունակի համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ Հարավային Կովկասում ամուր խաղաղության եւ համագործակցության ամրապնդման նպատակով»,- նշվել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։ 

Նմանատիպ նյութեր