7835 դիտում
21:16 06-03-2023
Տեղի ունեցավ 50 անմահ հերոսներին նվիրված «Անհաս Կարոտ» գրքի շնորհանդեսը, ներկա էին նաև հերոսածին մայրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լույս է տեսել աշուղ Սահանուշի հեղինակային «Անհաս կարոտ» խորագրով երգարանը, որտեղ զետեղված են Արցախյան գոյապայքարի զոհասեղանին իրենց կյանքն անձնուրացաբար մատուցած սրբալույս նահատակներին անձնապես նվիրված հիսունից ավելի երգերի տեքստերը՝ համառոտ կենսագրական տվյալներով։
Եվ ահա մարտի 4֊ին կայացավ «Անհաս կարոտ» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկա էին 50 հերոսների ծնողները և հարազատները։
Միջոցառմանը ներկա էր սիրված ու ճանաչված ՀՀ ժողովրդական արտիստ (2011), բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ով հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական և աշուղական երգերի կատարող, այլ նաև որպես մի շարք մոռացմանը ենթակա երգերի փրկիչ, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը։
Շնորհալի աշուղի կողքին են կանգնած այնպիսի նվիրյալ մարդիկ, ինչպիսիք են՝ բանաստեղծ, պոետ Մինաս Գրիգորենցը, ով, աշուղ Սահանուշի խոսքերով, ջանք ու եռանդ չի խնայել ի կատար ածելով աշուղի երազանքները։
Պոետի ընտրությամբ ընտրվեց գրքի շապիկի նկարը, որի հեղինակն է ճանաչված գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը։
Գիրքը տպագրվեց «Ֆենոմեն» հրատարակչության տնօրեն Միքայել Միրիջանյանի մոտ, և ավարտին հասցվեց տպագրումը բարերար Արայիկ Ֆարմանյանի հովանավորությամբ։
Դահլիճի տրամադրումը՝ Ալիկ Սարգսյանի ջանքերով, ով Սպիտակի տարածաշրջանի վետերանների միության նախագան է և ՀՀ Մ. Բաղրամյանի անվան Վետերանների միության նախագահ Նիկոլայ Եսայանի հովանավորությամբ էր։
Աշուղի կողքին էին նաև Սպիտակի մշակույթի տան տնօրեն Աննա Աջամյանը և աշխատակազմը։
Միջոցառման ընթացքում երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին աշուղ Սահանուշի «Անհաս կարոտ» երգարանի մեջ զետեղված երգերից։
Գիրքը նաև ինքնատիպ տարեգրություն է՝ ազգապաշտ հերոսների բազմասխրանք առաքելության, նաև դավադիր մահվան դեմ հանդիման գնացած մեր հերոս զավակների կյանքի վերջին օրերի մասին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1927 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1972 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am