211652_close_icon
views-count1144 դիտում article-date 11:25 17-10-2024

Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար

Իսրայելի իշխանությունները Գազայի հյուսիս են բաց թողել հումանիտար օգնությամբ 50 բեռնատար ԱՄՆ սպառնալիքներից հետո, որ կսահմանափակվի զենքի մատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Իսրայելը թույլ է տվել մեքենաների մուտքը Գազայի հյուսիս այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հաստատել է, որ Վաշինգտոնի կողմից զենքի մատակարարումները սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե Իսրայելի իշխանությունները 30 օրվա ընթացքոմ լուրջ քայլեր չձեռնարկեն անկլավում աճող հումանիտար ճգնաժամի կարգավորման համար, նշել է պարբերականը։

Թերթը մեջբերել է պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության տվյալները, որոնց համաձայն՝ 50 բեռնատարները պարենով, ջրով, դեղամիջոցներով եւ ժամանակավոր ապաստանների նյութերով Հորդանանից հասցվել են Գազա։ Վարչությունում հավաստիացրել են, որ Իսրայելը «կշարունակի հեշտացնել հումանիտար օգնության մուտքը Գազա», նշել է The Times of Israel-ը։

Նմանատիպ նյութեր