24686 դիտում
18:10 16-10-2024
Վայք քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց 2020 թվականին Ջրականում հանուն Հայաստանի ու Արցախի իր կյանքը նահատակած, լեգենդ դարձած հերոս Յանեկ Սարգսյանի հիշատակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 12-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում մարդաշատ էր 2020 թվականին Արցախի Հանրապետությունում, Ջրականում հանուն Արցախի ու Հայաստանի իր կյանքը նահատակած, լեգենդ դարձած հերոս Յանեկ Սարգսյանի շիրիմին։
Նախ հոգևոր հովվի կողմից հնչեցվեց տերունական աղոթք, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համաքաղաքացիները, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից այցելուները, հյուրեր Երևանից ու Հանրապետության տարբեր մարզերից, հերոսածին մայրեր, ծաղիկներ խոնարհեցին, ապա կատարեցին խնկարկում։
Բոլորը միաբերան նշում էին, որ հենց Յ․ Սարգսյանի ու նրա նման լեգենդ դարձած հերոսների շնորհիվ է, որ այժմ ապրում ենք և պետք է ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ Յանեկն ու նրա նման տղերքը չեն պարտվել, նրանք տվել են իրենց ու իրենց հարազատների համար ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մենք պարտավոր ենք ամեն օր հիշել Յանեկին ու նրա նման հարյուր հազարավորների ու ի լուր աշխարհի ասել «Տղե՛րք, ձեզ բացակա չենք դնի»։
Յանեկ Վրեժի Սարգսյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։ Կամավոր մասնակցել է 2016 թ. ապրիլյան մարտերին, արժանացել պարգևատրումների ։ 2020 թվականին երկու անչափահաս երեխաների հայրը առաջնագիծ է մեկնել կամավոր և կռվել Ջրականում։ Այստեղ էլ ընկել է հանուն հայրենիքի, հոկտեմբերի 12-ին։ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև «Մարտական ծառայության» մեդալով։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15613 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց