211652_close_icon
views-count1390 դիտում article-date 19:08 15-10-2024

Սիրիայում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգի Խարաբ Ջիր օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Խարաբ Ջիր օդանավակայանի ամերիկյան բազայի վրա, երբ վայրէջք էր կատարում ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Հարձակմանը մասնակցել են երեք «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը խոցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ռազմական օդանավը Հյուսիսային Իրաքից Հասաքա նահանգի ամերիկյան բազա է հասցրել հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներ։

ԱՄՆ զինուժը շարունակում է ամրապնդել իր հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայում գտնվող բազաներում, որոնք գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

Նմանատիպ նյութեր