Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել
Սիրիայի Դեյր-ա-Զոր նահանգում տեղակայված ԱՄՆ ռազմաբազան այս գիշեր հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է Al-Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Վերջիններիս փոխանցմամբ՝ հնչել է առնվազն 5 պայթյուն, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Հրթիռակոծությունները կատարվել են Իրաքի հետ սահմանային՝ Էլ-Մայադին և Զեյբան շրջաններից, որտեղ տեղակայված են շիաների դիրքերը։
ԱՄՆ ռազմաբազան գտնվում է Օմար նավթի հանքավայրից ոչ հեռու։
Հոկտեմբերի 18-ին ամերիկյան ՌՕՈՒ անօդաչուն հարվածներ էր հասցրել շիա զինյալների բազաներին, որտեղ, ենթադրվում է, որ պահվում էր զենք-զինամթերք։