211652_close_icon
views-count1417 դիտում article-date 09:50 15-10-2024

Պուտինի՝ Բաքվում COP29 կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի ընդունվել. Կրեմլ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ որոշումը դեռևս չի ընդունվել, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի։

«Դեռևս ոչ մի որոշում չկա», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով համաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին հարցին:

Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կկայանա COP29 կլիմայական համաժողովը։

Հուլիսին ՇՀԿ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովին հրավիրել էր կազմակերպության բոլոր ղեկավարներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ակնկալվում է 198 երկրների ներկայացուցիչների մասնակցություն:

Նմանատիպ նյութեր