211652_close_icon
views-count2650 դիտում article-date 22:11 13-10-2024

Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել է Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն է կրել, գրում է armsport.am-ը:

Մրցակցի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացել է Բոյան Միլովսկին,իսկ 85-րդ րոպեին երկրորդ գնդակը Չանչարևիչի դարպասն է ուղարկել Իսնիկ Ալիմին:

Խաղի հենց մեկնարկում հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ. անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի խաղացող Բոյան Միլովսկին գնդակը երկրորդ փորձից ուղարկել է Օգնեն Չանչարևիչի դարպասը, բայց VAR-ով ստուգելուց հետո գլխավոր մրցավարը խաղից դուրս իրավիճակի պատճառով չի արձանագրել խփած գնդակը:

Առաջին կեսի ընթացքում՝ հատկապես վերջնամասում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն մրցակցի դարպասը գրավել այդպես էլ չկարողացան… Սելարայանը,Բիչախչյանը հեռու տարածությունից բարձր հարվածեցին, ապա Միրանյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով մի փոքր շեղ հարվածեց:

Երկրորդ կեսի մեկնարկում մերոնք դարձյալ մի քանի պահ ստեղծեցին, սակայն չկարողացան օգուտ քաղել: Բոյան Միլովսկին հակագրոհի արդյունքում հեռու տարածությունից գնդակն ուղարկեց Օգնեն Չանչարևիչի դարպասը: Ընդ որում, գրոհից րոպեներ առաջ արդեն մեր թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ կանոների խախտումի արդյունքում ֆուտբոլիստը հայտնվել էր խոտածածկին, սակայն գլխավոր մրցավարն այդպես էլ չկանգնեցրեց խաղը:

Ավելի ուշ՝ 84-րդ րոպեին, Իսմիկ Ալիմին կրկնապատկեց թիմի առավելությունը՝ հեռահար հարվածով գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը:

Նշենք՝ 4-րդ պաշտոնական խաղում անընդմեջ գոլ չենք խփում հյուսիսմակեդոնացիներին:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը չորս միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նմանատիպ նյութեր