211652_close_icon
views-count2101 դիտում article-date 20:54 12-10-2024

Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, ով առավելության է հասել հույն Կոնստոուրիոս Պանագոտիսի նկատմամբ։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 12-20-ը:

Նմանատիպ նյութեր