211652_close_icon
views-count862 դիտում article-date 15:45 11-10-2024

Այնքան ավելի հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնի. Քերոբյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ու մտադրություն չունի:

«Այնքան ավելի հաճելի է առանց քաղաքականության, չեք պատկերացնի»,-News.am-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ այն օրակարգը, որ հիմա ինքն  իր համար ձևավորում է, շատ ավելի հաճելի և ստեղծագործ է, քան այն օրակարգը, որի մեջ մտնում ես պետական պաշտոն զբաղեցնելիս:

«Ես նախարար դառնալուց երբեմն ասում էի, որ այո, բայց դրա փոխարեն կա մասշտաբի էֆեկտը, որ ճիշտ է դժվար է, դանդաղ է, բյուրոկրատական է, բայց ի վերջո, կարողանում ես ընդունել օրենքներ, որոնք դրական իմաստով մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա: Հիմա տեսնում եմ, որ դա կարելի է անել նաեւ ոչ պետական պաշտոնի լինելով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր