1987 դիտում
15:37 11-10-2024
Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ Նիկոլի հեռացման բանաձև առաջարկել է, սակայն, այն մերժվել է. Արամ Մանուկյան
Խնդիրը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա դրանից հետո, որովհետև իշխանափոխություն կարող է հեղաշրջումով էլ լինել, բայց Կոնգրեսն այդ ուժերից չէ, Կոնգրեսը պետք է հստակ ունենա այլընտրանք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը:
«Մենք խորհրդակցում ենք տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ և նախապատրաստում ենք այն հողը, որի վրա կարելի է հասնել կոնկրետ քայլերի՝ այլընտրանք ներկայացնել և անցնել գործողությունների»,- ասաց Մանուկյանը:
Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս իշխանությունից ազատվելու բանաձև ունի՞, նա արձագանքեց. «Տեր-Պետրոսյանը երկու անգամ այդ բանաձևը հանրությանը ներկայացրեց: 1-ինը երեք նախագահների, Ղարաբաղի նախագահների ու Վեհափառի կազմակերպած միջոցառումն էր, որի դեպքում պատերազմը կարող էր կանգնել:
Երկրորդ անգամ Նիկոլի 2-րդ ընտրությունից հետո, եթե երեք նախագահները միանային և հայտարարեին, որ ոչ մի ակնկալիք չունեն իշխանության, իրենք ոչ մի պաշտոն չեն զբաղեցնելու, գալու է մարդ որը չեզոք է:
Մանուկյանը սակայն նշեց՝ դա չի նշանակում, որ նոր բանաձև չի լինելու, նոր ուժ չի լինելու: «Պետք է լինի քաղաքական ուժ նպատակի համար, ոչ թե լիդեր ընտրելու համար: Լիդերի հարց երբ սկզբից դնում ես, բաժանումներ են լինում: Կարևորը դու ջոկես այն քաղաքական ուժերին, ովքեր իսկապես անկեղծորեն ուզում են երկրում ինչ-որ բան փոխվի»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր
2757 դիտում
09:01 10-04-2019
Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցով ծրագիր է առաջարկել՝ գաղտնի պահելու պայմանով. «Ժողովուրդ»
8495 դիտում
16:32 13-08-2018
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ «Մարտի 1»-ի գործով. Արամ Մանուկյան. Tert.am
Այս բաժնից
1165 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1204 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
928 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան