50136 դիտում
10:59 09-10-2024
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերել են առանձնապես ծանր հանցանքի մեջ կասկածվող հետախուզվողին
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստիի ժամանակ խխիստ հանձնարարականներ են տվել, որ ոստիկանությունը պետք է պայքար տանի նաև հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները հերթական փայլուն օպերացիայի արդյունքում հայտնաբերել են 2023 թվականին Երևանում աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող ու հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Լևոն Երիցյանը:
Տեղում ոստիկանները մեկնում են նշված վայր և Ղ. Փարպեցի 9 հասցեի մոտ հայտնաբերում և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկում Լ. Երիցյանին:
Վերջինս, տեսնելով ոստիկանության ծառայողներին, փորձում է դիմել փախուստի, սակայն դա նրան չի հաջողվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա 2023 թվականի նոյեմբերից ոստիկանության էրեբունու բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանության փորձ) հատկանիշներով:
Վերջինս արդեն ոստիկանությունում ենթարկվում է անձնական խուզարկության և նրա մոտ հայտնաբերվում է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նրա հայտնաբերման փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որից հետո նրան ոստիկանության էրեբունու բաժնից ներկայացրել են քննրչական բաժին, որտեղից էլ նա տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023 թվականի հոկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էին մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:
Ահազանգով ժամանել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Հ. Պետրոսյանի և ավագ քննիչ Է. Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:
Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել էր, ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նա հանդիսանում է Նուբարաշենի բնակիչ՝ 21-ամյա Սլավիկ Հ.-ն:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել էր նաև, որ նույն օրը՝ ժամը 00:20-ի սահմաններում, Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.-ն հրազենային վնասվածքներ էր ստացել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ավտոմեքենան, կրակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր.-ի 167 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35831 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց