44454 դիտում
20:03 26-09-2022
Երևանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի անվան «Teach On» ուսումնական կենտրոն. ներկա էին նաև հերոսածին մայրեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի անվան «Teach On» ուսումնական կենտոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նաև մեր հերոսի ծննդյան օրն էր ու խորհրդանշական օրվան ընդառաջ՝ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էին լեգենդ դարձած հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից, ԱՊՀ երկրներից:
Կարմիր ժապավենը կտրեցին հերոսի տղան ու աղջիկը, ապա հոգևոր հովվի կողմից այն օծելուց հետո այցելուները արդեն ներսում ծանոթացան ուսումնական կենտրոնին:
Այստեղ կրթությունն առաջնային է, իսկ գտելիքը ուժ։
ՈՒսումնական կենտրոնի նպատակն է օգնել աշակերտներին ոչ միայն պատրաստել դասերը, կատարել տնային առաջադրանքներն, այլ նաև հմուտ մասնագետների շնորհիվ աշակերտների մոտ ձևավորել`
Կարողություններ և հմտություններ,
Կատարել ճիշտ վերլուծություններ ,
Լինել նախաձեռնող, ինքնուրույն, ինքնավստահ։
TeachON կենտրոնն իր առջև դրել է մի շարք նպատակներ, որոնց իրականացմամբ մեր ավանդը կունենանք կրթության որակի բարձրացման գործում:
Արժևորելով գիտելիքի կարևորությունը երեխայի կյանքում` մենք մշակել ենք կրթական ծրագիր, որն ավելի մատչելի կդարձնի սովորելու ընթացքը և կնպաստի երեխայի բազմակողմանի զարգացմանը։
Երեխան ոչ միայն լիարժեք կտիրապետի ուսումնական նյութին, այլև կստանա նոր գիտելիքներ, և որ ամենակարևորն է` այդ ամենը կանի սիրով։
TeachON-ն առաջարկում է.
1-6-րդ դասարանի աշակերտների դասապատրաստում
Առարկայական պարապմունքներ (անհատական և խմբային)
Հեռավար կրթություն արտերկրում ապրող հայ երեխաների համար
Անվճար կրթական աջակցություն պատերազմում զոհվածների երեխաների համար
Նկարչական խմբակներ
Լոգոպեդի և հոգեբանի ծառայություն
Նախակրթարան(4-6տ.):
Ուսուցումն ընթանում է
Նորացված կրթական ծրագրերով
Ինտերակտիվ մեթոդներով
Դիդակտիկ նյութերով
Զարգացնող խաղերով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 414+
414+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9741 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին