211652_close_icon
views-count30650 դիտում article-date 21:08 10-04-2022

Ձեզ բացակա չենք դնի. Հուշ-երեկո՝ 44-օրյա պատերազմում զոհված, լեգենդ դարձած զինվորների հիշատակին. ներկա էին հերոսածին մայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 7-ին Նոր-Նորք վարչական շրջանի Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդես՝ «Ամեն ինչ անցնելու է գնա, Վերջում մնալու ես դու: Եվ Քրիստոսը քո առաջ» և հուշ երեկո՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին:
 
Միջոցառումը կազմակերպվել էր Գթության Մայր Միջազգային Միության և զոհված տղաների մայրերի կողմից։
 
Գրքի հեղինակը Գթության Մայր Միջազգային Միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանն է։
 
Միջոցառմանը ներկա էին Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, «Չղջիկն վետերաններ միավորում» միության նախագահը, Եզդիների ազգային միության նախագահը:
 
Զոհված զինծառայողներից 45-ը հետմահու պարգևատրվեցին Առաջին Գունդ ՀՀԿ-ի «Մարտական Խաչ» մեդալով, պատվոգրերով և անվանական գրքերով։
 
Հուշ-երեկոյային կենդանի կատարմամբ հանդես եկան Սոնա Շահգելդյանը, Ելենա Թորոսյանը և Վարդան Օռուլյանը:
 
Միջոցառմանը ներկա էին նաև հերոսածին մայրեր, հյուրեր՝ մայրաքաղաքից, Հանրապետության տարբեր մարզերից, Արցախից և արտերկրից:
 
Հուշ-երեկոն վարեց` Հերմինե Պետրոսյանը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր