211652_close_icon
views-count2806 դիտում article-date 21:47 01-10-2024

Մալաթիա-Սեբաստիայի բոլոր դպրոցների տնօրեններին կանչել են ոստիկանություն․ ինչ են պատմում երեխաները առևանգման փորձի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ. armlur.am

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցի տնօրեններին կանչել են ոստիկանություն՝ հարցաքննության:

ArmLur.am-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 116 դպրոցի բակում զրուցել է դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանի հետ ծնողների աղմուկի, ոստիկանություն այցի մասին:

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։

Արդյունքում՝ ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր