211652_close_icon
views-count940 դիտում article-date 19:55 29-09-2024

Վաղը Ռուսաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
 

Նմանատիպ նյութեր