ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։