Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները հրաձգության վարժանքներ են անցկացրել
Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մարտական հրաձգության վարժանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, N զորամասի հրաձգարանում հաստիքային զենքերը բերվել են ճիշտ նշանազարկի, կատարվել են պայմանական թիրախների խոցման վարժություններ, ստուգվել է հրաձգային զենքերից կրակի արդյունավետությունը: