211652_close_icon
views-count35610 դիտում article-date 18:38 27-09-2024

Ողբերգական դեպք՝ Սևանում հայտնի «Մարիա» հանգստյան տանը. տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ժամանել են Սևանի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» ռեզորթում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող 10 հազար կիլովատ լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:  

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր