109813 դիտում
20:24 07-03-2024
Ողբերգական դեպք՝ Ջրվեժում. հրդեհ է բռնկվել սեփական տանը. փրկարարները հայտնաբերել են տղամարդու կիսաայրված մարմին. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 50 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Աբովյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի հանձնարարականով՝ դին դիատարով տեղափոխվեց «Աբովյան» բժշկական կենտրոնի դիահերձարան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+