211652_close_icon

Մհեր Գրիգորյանը Բրազիլիայի դեսպանին տարածաշրջանային զարգացումներն է ներկայացրել

views-count1279 դիտում article-date 22:40 26-09-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին:

Նմանատիպ նյութեր