211652_close_icon
views-count13361 դիտում article-date 10:07 29-10-2024

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորի դպրոցներից մեկում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ աշխատանքի վայրում, սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ կատարված ստուգումներով պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գնել Տ․-ն է, ով նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, վերոհիշյալ դպրոցում հոսանքի մոնտաժման աշխատանքներ իրականացնելիս սեղանի վրայից վայր է ընկել և մարմնի աջ շրջանով հարվածել սեղանի եզրին, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գնել Տ․-ն աշխատում է նշված դպրոցում՝ որպես ընթացիկ վերանորոգող մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր