2044 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում
OVIO ընկերությունը հանդես է գալիս որպես Ռոբոտների միջազգային օլիմպիադայի (World Robot Olympiad) գլխավոր գործընկեր Հայաստանում։ Այս եզակի միջազգային մրցույթը նպատակ ունի ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ և խթանել նրանց հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ։ 2023 թվականից ի վեր օլիմպիադայի ազգային ներկայացուցիչը «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ն է, ում հետ ևս ընկերությունը շարունակում է համագործակցել և միասին նպաստել այս կրթական հարթակի զարգացմանը։
Դեռևս 2018թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի OVIO-ն հովանավորում է Ռոբոտաշինության օլիմպիադայի ազգային փուլը՝ աջակցելով նաև մրցույթի միջազգային փուլի մասնակցությանը։ 2022թ․ ընկերությունը իրականացրել է ռոբոտաշինության զարգացմանն ուղղված «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որը մեկնարկել է հենց ՀՀ մարզերից՝ հիմնելով ռոբոտաշինության ուսուցման լաբորատորիաներ Գյումրիում և Արարատի մարզի Շաղափ գյուղում։
Հարկ է նշել, որ Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) հասցրել են գրանցել հաղթանակներ։ Թիմը «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը, ինչպես նաև արժանապատիվ հանդես է եկել ՌՀՕ ազգային փուլում՝ գրավելով 3-րդ հորիզոնականը։
Ռոբոտների միջազգային օլիմպիադան ծառայում է որպես հարթակ, որի միջոցով աշակերտները խորացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի և ճարտարագիտության ոլորտներում՝ նպաստելով միջառարկայական կապերի ամրապնդմանը։
Մրցույթի նպատակներից են՝
Հարկ է նշել, որ OVIO ընկերությունը 2024թ․ գարնանը գործարկել է Հայաստանի խոշորագույն Տվյալների
մշակման կենտրոնը՝ դուրս գալով դասական հեռահաղորդակցության մատակարարի սահմաններից և մատուցելով ՏՏ ամենաժամանակից լուծումներ՝ շեշտը դնելով ամպային ծառայությունների վրա։
OVIO-ն կշարունակի աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի երիտասարդների կրթական և տեխնոլոգիական զարգացմանը։

- Ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ,
- Զարգացնել տրամաբանական և ճարտարագիտական ունակությունները,
- Խթանել թիմային աշխատանքի հմտությունները,
- Նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը,
- Բացահայտել և խորացնել աշակերտների ստեղծագործ միտքը և կարողությունները։
Հարկ է նշել, որ OVIO ընկերությունը 2024թ․ գարնանը գործարկել է Հայաստանի խոշորագույն Տվյալների
մշակման կենտրոնը՝ դուրս գալով դասական հեռահաղորդակցության մատակարարի սահմաններից և մատուցելով ՏՏ ամենաժամանակից լուծումներ՝ շեշտը դնելով ամպային ծառայությունների վրա։
OVIO-ն կշարունակի աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի երիտասարդների կրթական և տեխնոլոգիական զարգացմանը։
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
19:10 17-09-2018
Հայտնի են ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2264 դիտում
23:31 25-06-2019
Երևանում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային՝ հայաստանյան փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1722 դիտում
18:51 20-11-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1567 դիտում
21:49 16-09-2024
Անդրանիկ Քոչարյանն ապագայում կարող է լուրջ չոբան աշխատել սարերում. քաղաքագետ